Խոյ
Օրը Խոյերին հույս կներշնչի, կհաստատի դրական կանխազգացումները, կհուշի նոր ցանկությունները կյանքի կոչելու ճանապարհները: Այսօր լավ է վերջնականապես փակել իրենց սպառած թեմաները և սկսել նախապատրաստական աշխատանքներ նոր ուղղությամբ: Եթե մեծ ծրագրեր ունեք, աստղերը խորհուրդ են տալիս գործել հետևողական և ուշադրություն դարձնել առողջությանը. հնարավոր է ֆիզիկական վիճակը վերականգնելու անհրաժեշտություն ունեք:
Ցուլ
Ցուլերին օրը տրամադրում է նոր նպատակների և դերերի: Կարևոր պահ է, եթե կարիերա եք անում, պաշտոնի եք անցնում, ձեզ վրա պարտականություն եք վերցնում: Ուշադրությունը կարող է կլանել որոշակի անձնավորություն, օրինակ՝ նոր ղեկավարը կամ ընկերը: Բացառված չէ, որ հետևեք ուրիշների գործերում տեղաշարժերին, մինչդեռ ձեր սեփական գործերը դադարի վիճակում լինեն: Այդ դեպքում աստղերը խորհուրդ են տալիս լցվել համբերությամբ. ամեն ինչ լավ կլինի:
Երկվորյակ
Օրը կավելացնի Երկվորյակների լավատեսությունը: Կարելի է հույս ունենալ դարաշրջանի փոփոխության հին նախագծերում և նշանակալի հարաբերություններում, բարդ գործերում բարոյական աջակցության կամ այլ օգնության ստացման: Այսօր լավ է բացել նոր հորիզոններ, ընդլայնել գիտելիքների դաշտը, կառուցողական թարմացումներ ծրագրել կարիերայի, ստեղծագործության, ճանապարհորդությունների հետ կապված ոլորտներում:
Խեցգետին
Այս օրը բարձրացնում է Խեցգետինների մարտական ոգին: Օրը կօգնի ուժեր հավաքել նոր առաջխաղացման համար, յուրօրինակ ռիսկային քայլ կատարել, անսովոր առաջադրանքի անցնել: Ազատության հակառակ կողմը կլինի պատասխանատվությունը կամ մեծ ծանրաբեռնվածությունը: Թարմացում կարող են պահանջել ոչ միայն բուն նպատակները, այլև դրանց հասնելու միջոցները: Բացառված չեն փոփոխությունները կոլեկտիվում կամ ղեկավարության կազմում:
Առյուծ
Առյուծներին աստղերը խոստանում են նոր հնարավորությունների բացում կամ հետաքրքրող ուղղություններում խոչընդոտների աստիճանաբար վերացում: Ծրագրերի իրականացման մեջ կարող է դժվար լինել գլուխ հանել առանց գործընկերոջ կամ մարդկանց խմբի: Եթե գերադասում եք անկախությունը և ծրագրում եք գործել ինքնուրույն, արժե միջոցներ ձեռնարկել՝ ամրապնդելու ձեր հեղինակությունը, բարձրացնելու անձնական ռեյտինգը:
Կույս
Կույսերի մոտ կարող է թարմանալ աշխատանքների շրջանակը, փոխվել ղեկավարը, օգնականը, բժիշկը, վստահված անձը: Կարող է ակտիվանալ ընկերությունը գործընկերոջ հետ, հատկապես, եթե պետք է անսովոր առաջադրանք լուծեք: Բացառված չէ ավելի շահութաբեր աշխատանքի տեղափոխվելը կամ հավելյալ եկամտի աղբյուր գտնելը: Պայմանների փոփոխությունը կարող է ուժգնացնել հետաքրքրությունը ծրագրավորման, էլեկտրոնիկայի նկատմամբ:
Կշեռք
Կշեքներին խորհուրդ է տրվում կենտրոնանալ իրադարձությունների դրական կողմի վրա, մտածել նոր ծրագրերի կամ ցանկությունների իրագործման հերթական աստիճանի մասին: Տհաճ պահերը, անավարտ գործերն այսօր միայն ֆոնային վերահսկողություն են պահանջում: Կարելի է հույս ունենալ նոր հաջողության կամ ճանաչվածության աճի, ստեղծագործության, նորարարության, երիտասարդ սերնդին դաստիարակելու միջոցով ինքնարտահայտման:
Կարիճ
Կարիճներին խորհուրդ է տրվում վերանայել հիմքը, որի վրա կառուցված է իրենց բարեկեցությունը: Այսօր կարող է իրադարձությունների նոր շղթա սկսվել՝ կապված տան, բիզնեսի հետ: Թարմացումները կարող են վերաբերել անձնական տարածությանը, ընտանեկան մթնոլորտին, աշխատավայրին: Բացառված չէ, որ ստիպված լինեք ընդունել ինչ-որ մեկի առաջնորդությունը: Եթե ծրագրում եք անցում այլ աշխատանքի, արժե նախապատրաստվել լարված շրջանի:
Աղեղնավոր
Աղեղնավորները կարող են այս օրն օգտագործել առօրյա երթուղիների, շփման մտերիմ շրջապատի թարմացման համար: Շնորհիվ դրական փոփոխությունների՝ կսկսեն միս ու արյուն ստանալ նոր մտահղացումները: Հնարավոր է նոր ընկերոջ ձեռքբերում, համախոհների թիմի համալրում: Կարելի ծրագրել ուղևորությունների շրջան: Գաղափարներն այսօր հեշտությամբ են մասշտաբ ստանում: Անձնական և աշխատանքային նպատակների համար կարող է պահանջվել հաղորդակցման համակարգի ամբողջական թարմացում:
Այծեղջյուր
Այծեղջյուրներին չի խանգարի վերանայել բյուջեն: Կոնկրետ ծախսերի փոխարեն այսօր ավելի լավ է առավելությունը տալ ծրագրմանը և օպտիմալացմանը: Նախադրյալներ կան բարեկեցության աճի համար, աճում է եկամտի ավելացման հավանականությունը: Չդավաճանելով տնտեսման հիմնական սկզբունքին՝ կարելի է ձեզ ավելի շատ ազատություն թույլ տալ անհրաժեշտ ծախսերում, ավելի վստահորեն ծրագրել խոշոր գնումներն ու ներդրումները:
Ջրհոս
Այս օրը հաջող մեկնարկ է տալիս Ջրհոսների անձնական աճին՝ ապահովելով վստահ վերելք առաջիկա մի քանի ամիսների համար: Շեշտերը ճիշտ դնելու համար այսօր չարժե առաջնայնությունը տալ նյութական նպատակներին, գեղագիտական նրբություններին, հաղորդակցությունների մանրամասներին, զանազան ստվերային գործոններին: Առաջնայնությունը կարելի է տալ հեղինակությանը, առողջությանը, մասնագիտական, բարոյական և հոգևոր արժեքներին:
Ձկներ
Ձկներին սպասվում է հերթական վերակառուցումը: Աձնական ճաշակները ժամանակավորապես մղվում են երկրորդ պլան, հնանում է մարտավարությունը: Արժե իջեցնել պահանջները, զսպել հավակնությունները, հաշտվել օբյեկտիվ իրականության հետ: Հնարավոր են ձեզանից չկախված փոփոխություններ: Կարող է պահանջվել բյուջեի վերակազմակերպում: Եթե չունեք իրադարձությունների վրա ազդելու ուղղակի լծակներ, արժե դիմել ներքին կողմնորոշիչներին: