Ի՞նչ է Անտարկտիդան: Սառույցով ծածկված հսկայական մայրցամա՞ք: Այո, բայց ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ: Ներկայացնում ենք 10 իսկապես հետաքրքիր փաստ աշխարհի ամենացուրտ վայրի մասին, որոնք քչերը գիտեն:
1. Անտարկտիդայում կա մի լեռն
Այդ լեռները կոչվում են Գամբուրցևի լեռներ՝ ակադեմիկոս Գեորգի Գամբուրցևի անվամբ, ով 1958թ. հայտնաբերել է դրանք: Լեռնազանգվածի երկարությունը 1300կմ է, լայնությունը 200-500կմ: Ամենաբարձր կետը 3390կմ է: Իսկ հիմա ամենահետաքրքիրը: Այդ ամբողջը ծածկված է սառույցի հսկայական շերտով: Սառույցի հաստությունը միջինում կազմում է 600մ, բայց պատահում են տեղամասեր, որտեղ այն 4կմ-ից ավել է:
2. Անտարկտիդայի ստորջրյա լճերում հավանաբար կյանք գոյություն ունի, որը հազարավոր տարիներ զարգացել է Երկրի կյանքից առանձին
ազանգված, որն իր չափերով հավասար է Ալպերին
Անտարկտիդայում հայտնաբերվել է ավելի քան 140 ստորջրյա լիճ: Ամենահայտնին Վոստոկն է, որը գտնվում է սառույցի 4 կիլոմետրանոց շերտի տակ, բայց չի սառում ստորջրյա տաք աղբյուրների շնորհիվ: Ջրի ջերմաստիճանը 10OC է: Հենց այդ բնական մեկուսացումն էլ, ըստ գիտնականների, կարող է պահպանած լինել եզակի կենդանի օրգանիզմներ:
3. Անտարկտիդայում գոյություն չունեն ժամային գոտիներ
Անտարկտիդան մոլորակի միակ մայրցամաքն է, որը բաժանված չէ ժամանակային գոտիների: Այնտեղ սեփական ժամանակ գոյություն չունի: Բոլոր գիտնականներն ու արշավախմբերի անդամները կողմնորոշվում են կամ իրենց հայրենի երկրի ժամանակով, կամ այն մարդկանց ժամանակով, ովքեր իրենց պաշարներ են հասցնում:
4. Անտարկտիդայում են գտնվում մոլորակի խմելու ջրի պաշարների 70%-ը, բայց միևնույն ժամանակ այն Երկրագնդի ամենաչոր վայրն է
Պարադոքս է, բայց դա ճշմարտություն է: Թեև, եթե մտածենք, տարօրինակ ոչինչ այստեղ չկա: Խմելու ջրի պաշարները բնականաբար սառույցի տեսքով են, իսկ տեղումներ լինում են տարեկան ընդամենը 18մմ: Նույնիսկ Սահարա անապատում են տեղումները հասնում տարեկան 76մմ-ի:
5. Անտարկտիդայում է գտնվում աշխարհի ամենամաքուր ջրով ծովը
Դա Ուեդդելի ծովն է, որն իրավմամբ համարվում է աշխարհում ամենաթափանցիկը: Սակայն այստեղ զարմանալի ոչինչ չկա, չէ որ Անտարկտիդան պարզապես կեղտոտող չկա: Ծովում ջուրն այնքան մաքուր է, որ երևում են 79մ խորությամբ գտնվող առարկաները: Դա համարյա հավասար է թորած ջրի մաքրությանը:
6. Անտարկտիդայում սառցաժայռերը կարող են հասնել մի ամբողջ քաղաքի մեծության
Դա դեռ թեթև է ասված: Միայն պատկերացրեք. գրանցված ամենամեծ սառցաժայռն ունեցել է 295կմ երկարություն և 37կմ լայնություն: Պատկերացնո՞ւմ եք՝ 295կմ:
7. Անտարկտիդան ունի իր դոմենն ու հեռախոսային կոդը
Չնայած այն բանին, որ Անտարկտիդայում մշտական բնակչություն չկա, այս մայրցամաքն ունի իր սեփական դոմենը՝ .aq, և հեռախոսային կոդը՝ 672: Բացի այդ Անտարկտիդան ունի իր թեև ոչ պաշտոնական, բայց արտարժույթը՝ անտարկտիկական դոլարը:
8. Հակառակ տարածված կարծիքների՝ Անտարկտիդայի ոչ ամբողջ տարածքն է ծածկված սառույցով
Շատերի պատկերացմամբ Անտարկտիդան անծայրածիր սառցե անապատ է, որտեղ սառույցից ու ձյունից բացի ուրիշ ոչինչ չկա: Սակայն այնտեղ կան նաև բավական ընդարձակ անձյուն հովիտներ և նույնիսկ ավազեթմբեր: Դա նրանից չէ, որ այդ շրջաններում ավելի տաք է, ընդհակառակը, պայմաններն այնտեղ ավելի խստաշունչ են: Մակ-Մյորդոյի չոր հովիտներում փչում են 320կմ/ժ արագությամբ սարսափելի քամիներ: Հենց դրանք են գոլորշացնում խոնավությունը, այդ պատճառով էլ այստեղ բացակայում են ձյունն ու սառույցը: Պայմանները Մակ-Մյորդոյի հովիտներում այնքան մոտ են Մարսի պայմաններին, որ NASA-ն այստեղ նույնիսկ "Վիկինգ" տիեզերական ապարատների արձակման փորձերն է անցկացրել:
9. Անտարկտիդայում կան մի քանի գործող հրաբուխներ
Սեյսմիկ ակտիվության տեսանկյունից Անտարկտիդան բավական հանգիստ վայր է, թեև այստեղ նույնպես կան հրաբուխներ՝ ոչ միայն քնած, այլև բավական ակտիվ: Վերջին 200 տարում ժայթքել են դրանցից երկուսը: Ամենահայտնին Էրեբուս հրաբուխն է, որին հաճախ անվանում են "Հարավային բևեռի ճանապարհը հսկող հրաբուխ":
10. Անտարկտիդայում է գտնվում մեզ հայտնի երկնաքարային խառնարաններից ամենախոշորը
Խառնարանի տրամագիծը 482կմ է: Գիտնականների կարծիքով այն ձևավորվել է 250 միլիոն տարի առաջ՝ 48կմ տրամագծով աստերոիդի հարվածի պատճառով: Պայթյունից բարձրացած փոշին բազմադարյա ցրտի և այդ դարաշրջանում եղած ֆլորայի ու ֆաունայի մեծ մասի ոչնչացման պատճառ է դարձել: