Այս տարվա «Եվրատեսիլ» մրցույթը հյուրընկալող երկիրը՝ Ուկրաինան, պաշտոնապես ներկայացրել է երգի միջազգային մրցույթի տարբերանշանը, որը զվարճանալու առիթ է տվել համացանցի բազմաթիվ օգտատերերի:
Ինչպես նշում է ria.ru-ն, շատերն անհասկանալի գնդիկները նմանեցրել են կրուասանի, փոքր երշիկների, չինական ավանդական լապտերիկների և նույնիսկ նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի հյուսին:
««Եվրատեսիլ-2017»-ի տարբերանշանը ստեղծողներին ոգեշնչել է Յուլյա Տիմոշենկոյի ցնցող հյուս-թագը: Շքե՛ղ է, Ուկրաինա՛»,-գրել է օգտատերերից մեկը:
Սակայն քիչ չեն եղել նրանք, որոնց մրցույթի նոր տարբերանշանը դուր է եկել:
Մինչդեռ նշվում է, որ տարբերանշանը ստեղծվել է ուկրաինուհիների կողմից ավանդաբար կրվող զարդերի հիման վրա:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2017»-ն անցկացվելու է Կիևում. եզրափակիչը տեղի կունենա մայիսի 13-ին: