«Փաստ» թերթը գրում է. «Կոտայքի նախկին մարզպետ, ՀՀ–ում ամենամեծ չափերի կաշառքի համար մեղադրվող (14 մլն դոլար) Արամ Հարությունյանը, ով այս մարզում ՀՀԿ ղեկավարն է, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով կպայքարի խորհրդարան մտնելու համար: Նույն ցուցակով ընտրություններին մասնակցելու է նաև մեկ այլ հանրապետական` Կոտայքի փոխմարզպետ Համլետ Հայրապետյանը:

Ըստ «Փաստի» տեղեկությունների` այստեղ երկու հանրապետականների միջև բանը հասել է դիվանբաշուն: Արամ Հարությունյանը առանձնազրույց է ունեցել իր մրցակից Համլետ Հայրապետյանի հետ և հայտարարել, թե այս մարզում «ասողն» ինքն է, ՀՀԿ–ի պատասխանատուն ինքն է, Համլետը թող շատ «չթպրտա»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում