Կանայք երկար տարիներ շարունակ հեռացնում են ինտիմ հատվածների մազերը։ Վերջին հարցումները ցույց են տվել, որ կանանց գերակշիռ մեծամասնությունը մասնակի կամ ամբողջովին հեռացնում է ինտիմ հատվածների մազերը։ Հնարավոր է, որ դա սովորական երևույթ է, սակայն քիչ կանայք գիտեն, որ այդ գործընթացն իր ռիսկերն ու կողմնակի բարդություններն ունի։
Ոլորտի գլխավոր հետազոտողներից մեկը՝ Անդրեա դե Մարին, կարծում է, որ բոլոր կանայք պետք է տեղյակ լինեն այդ գործընթացի ռիսկերին։
Բանն այն է, որ կանանց ինտիմ շրջանների մաշկը չափազանց զգայուն է, իսկ սափրելու ընթացքում, բնականաբար, մաշկի վրա աննշան կտրվածքներ են լինում։ Այդ իսկ պատճառով էլ շատ կանայք քոր են զգում՝ սափրելուց հետո։
Այդ հատվածի մաշկի վրա կան շատ քրտնագեղձեր. դա նշանակում է, որ ինտիմ վայրերը բակտերիաների զարգացման համար ամենաբարենպաստ միջավայրն են։ Եվ եթե մաշկի վրա կան մանր կտրվածքներ, ապա հնարավոր է, որ այդ միջավայրում վարակ տարածվի։ Բացի այդ՝ ինտիմ հատվածների մազերը խոչընդոտում են սեռական ճանապարհով փոխանցվող վարակներին։
Հուսով ենք, որ այս ինֆորմացիան օգտակար կլինի Ձեզ համար։