Yelaket.am-ը գրում է
Ալեքսանյան-Բիշարյան «ընտանիքում» խժդժությունները սկսվել են: Ինչպես գիտենք 2013թ.-ից «պաշտոնապես» եղբայր և քույրիկ հռչակված պատգամավորները ապագա ընտրություններում պայքարելու են միմյանց դեմ: Եվ ընդհանրապես թիվ 4 ընտրատարածքում պայքարը թեժ է լինելու:
ԱԺ քառօրյայի երկրորդ օրը պատգամավորներն արդեն իսկ չդիմացան ու «եղբայր-քույրիկ» դաշինքը կասկածի տակ հայտնվեց:
ԱԺ-ում տեսնելով եղբորը՝ Սամվել Ալեքսանյանին Բիշարյանն ասել է. «Պարո՛ն Ալեքսանյան, էդ ի՞նչ հայտարարություն եք երեկ արել լրատվամիջոցներով, թե ես թող չառաջադրվեմ: Ես արդեն երեք անգամ Շենգավիթում առաջադրված թեկնածու եմ, դո՞ւ պիտի ինձ ասես՝ առաջադրվեմ, թե՞ չէ, թե՞ դու ես ինձ խանգարելու»:
Այս հարաբերությունները նմա՞ն են եղբայր քույր հարաբերությունների:
Իսկ պարոն Ալեքսանյանը, ամենօրյա ժպիտը դեմքին պատասխանել է. «Դե կառաջադրվես, ի՞նչ ա եղել, դու կարաս»:
Ի՞նչ է սա: Սովորական ընտանեկան վեճ թե՞ լուրջ վիճաբանություն մանդատի համար պայքարող մրցակիցների միջև:
Տիկին Բիշարյանի բեմադրած ներկայացումը տպավորիչ կլիներ, եթե չլիներ Սամվել Ալեքսանյանի չափազանց կեղծ խաղը: Երևի Բիշարյանը նեղսրտելով հայտնի տեսանյութից, եղբայր-քույր մշտական խոսակցություններից, ասել է՝ «Սամ, ապեր, արի կռվենք, թող մեզնից յան տան»:
Սամն էլ պատասխանել է՝ «Է արի Հեղին ջան, քուրս»:
Պարզապես Սամվել Ալեքսանյանը շատ վատ դերասան է:
Հեղինե Բիշարյանը, ՕԵԿ ամենակարկառուն դեմքերից մեկը, որդեգրել է «քաղաքական հայրիկի» Արթուր Բաղդասարյանի ուղին: Ըստ ամենայնի նա շատ է ցանկանում, որ իրեն և «Հայկական վերածնունդ» կոչվածը դիտարկեն որպես ընդդիմադիր ուժ:
Տիկի՛ն Բիշարյան, պարո՛ն Բաղդասարյան, միայն Սամվել Ալեքսանյանի հետ բարեկամական կապերը խզելով ընդդիմադիր չեն դառնում: Հիշե՛ք ձեր անցյալը:
Ազատ Բարձրախոս