Իտալիայի «Լա Սկալա» օպերային թատրոնը ճգանաժամի պատճառով հաջորդ սեզոնի ընթացքում կրճատելու է իր բեմադրությունների քանակը: Այս մասին գրում է անգլիական The telegraph պարբերականը:
Ինչպես նշվում է 2013/2014 թվականների սեզոնի ընթացքում բեմադրվելու է ընդամենը 10 օպերա, որը երեքով պակաս է քան նախորդ սեզոնինը: Թատրոնի գլխավոր տնօրեն Ստեֆան Լիսները հայտարարել է, որ բեմադրությունների թվի կճատման որոշումը ընդունվել է « կապված տնտեսական ճգնաժամի և ֆինանսավորման նվազման»:
Լիսները նշել է, որ վերջին տարվա ընթացքում թատրոնի պետական ֆինանսավորումը կրճատվել է 5 մլն դոլարով: Լա Սկալայի ղեկավարությունը կարող էր փոխահատուցել փորձերի կրճատման հաշվին, օպերային դպրոցի կրճատման և տոմսի գնի բարձրացման հաշվին, սակայն նախընտրել է դրա փոխարեն կրճատել բեմադրությունների քանակը:
2012 թվականին պետական սուբսիդիաները կազմել են Լա Սկալայի բյուջետի մեկ երրորդը, որը կազմում է շուրջ 116 մլն դոլար, մնացած միջոցները ապահավել են տոմսերի վաճառքի, հովանավորների և համերգային շրջագայությունների հաշվին:
Իտալիան արդեն մի քանի տարի գտնվում է տնտեսական ճգնաժամի մեջ, որը կապված է պետության պարտքի բարձր մակարդակի հետ: Երկրի կառավարությունը ընդունվել է մի շարք օրենքներ, որը կանխատեսում է բյուջետային միջոցների կրճատում տարբեր բնագավառներում: