ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախախագահներ Իգոր Պապովը ՌԴ-ից, Ժակ Ֆորը Ֆրանսիայից, Յան Քելին ԱՄՆ-ից և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպերչիկը մայիսի 23-24 այցելել են տարածաշրջան Լեռնային հակամարտության հարցում խաղաղ կարգավորմանը ուղղված իրենց ջանքերը շարունակելու շրջանակներում: Նրանք մայիսի 23-ին հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, իսկ մայիսի 24-ին` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Երկու նախագահներև և Մինսկի խմբի համանախագահները քննարկել են անցած հանդիպումներից հետո արձանագրած զարգացումները, վերահաստատել իրենց ջանքերը խաղաղ գործընթացի համար և մտքեր են փոխանակել այս տարվա վերջում ծրագրված գագաթնաժողովի մասին:
Համանախագահները արտահայտել են իրենց պատրաստականությունը ուսումնասիրելու խաղաղ գործընթացի առաջընթացի համար ներկայացված գաղափարները և վերահաստատել են, որ պետք է խուսափել լարվածություն առաջացնող և բանակցությունների վրա բացասական ազդեցություն ունեցող հռետորությունից: Նրանք հանդիպելու են ԱԳ նախարարների հետ գալիք շաբաթների ընթացքում հակամարտությունը լուծելու փոխադարձ ընդունելի մոտեցումները ուսումնասիրելու համար: