Եթե մանուկ հասակում ձեզ հաճախ կշտամբում էին թափթփված գրասեղանի պատճառով, ձեր կամքին հակառակ ստիպում, որ շուտ պառկեք քնելու, իսկ հետագայում տարիքի հետ դուք զգում եք, որ կոպիտ, անգամ վիրավորական խոսքը հնարավոր չէ փոխարինել այլ բառով, ապա շնորհավորում ենք. ամենայն հավանականությամբ, դուք շատ խելացի մարդ եք:
1. Խելացի մարդիկ հաճախ օգտագործում են ցենզուրայից դուրս բառապաշար
Կա մի այսպիսի կարծիք, որ ցենզուրայից դուրս բառապաշար օգտագործում են անկիրթ և անգրագետ մարդիկ, քանի որ իրենց բառապաշարն այդքանով է սահմանափակվում: Սակայն պարզվում է, որ ցենզուրայից դուրս բառապաշար օգտագործելը կրթվածության և մտավոր կարողությունների կետ կապ չունի:
Ամերիկյան գիտնականները հետաքրքիր հետազոտություն են վարել, որի շրջանակներում ռեսպոնդենտները պետք է նշեին հնարավորինս շատ ոչ ցենզուրային բառեր: Պարզվեց, որ ամենաբարձր արդյունք ցուցաբերողները հարցվողների շրջանակում ամենաբարձ IQ ունեցողներն են:
Այնուամենայնիվ, ոչ ցենզուրային շատ բառեր իմանալն ու դրանք պատեհ-անպատեհ օգտագործելը տարբեր բաներ են: Խելացի մարդուն տարբերակում է դրանք տեղին օգատագործելու, իսկ հարկ եղած ժամանակ լռելու կարողությունը:
2. Տաղանդավոր մարդկանց բնորոշ է ուշ քնելը
Երկար ժամանակ գիտնականների ուշադրության կետրոնում էին, այսպես ասած, «բու»-երը՝ մարդիկ, ովքեր ուշ են քնում: Պարզվում է, որ նրանք ավելի բարձր IQ ունեն: Այնպես որ, եթե դուք էլ եք ուշ քնում, շնորհավորում ենք, դուք հիանալի շրջապատում եք Չարլզ Դարվինի, Ուինսթոն Չերչիլի և Էլվիս Պրեսլիի հետ:
3. Ստեղծագործական խառնաշփոթն ու անսահման խելքն անբաժան են
Մինեսոտայի համալսարանի հետազոտությունների համաձայն՝ աշխատանքային սեղանի խառնաշփոթը վկայում է ոչ թե այն մասին, որ տվյալ անձը թափթփված է, այլ այն մասին, որ նրա ուղեղն իսկապես կարևոր բանով է զբաղված:
Հոգեբանները փաստում են, որ խառնաշփոթ միջավայրը հաղորդում է ավելի ստեղծագործական տրամադրվածություն, թույլ է տալիս ավելի լայն և կաղապարներից դուրս մտածել: