Համացանցում հայտնվել է նոր թրենդ. հարսնացուները նախընտրում են հարսանեկան սեւ զգեստ:
Այս անսովոր որոշումը, հիմնականում, կայացնում են այն կանայք, որոնք ունեն ոչ ավանդական մտածելակերպ:
Սեւ զգեստը ցանկացած կնոջ դարձնում է բարեկազմ ու սրանով ամեն ինչ ասված է: Սեւ գույնը շատ է սազում հատկապես կարմրահեր աղջիկներին. նրանց առանց այն էլ վառ մազերը կենդանություն են հաղորդում մռայլ զգեստին: Իսկ ինչ վերաբերում է շիկահերներին, ապա սեւ գույնը նրանց դարձնում է նրբագեղ եւ հաղորդում փխրուն էակի տեսք:
Միսիս Քոնվեյը՝ «Սեւ զգեստ» ստեղծագործությունից, ամուսնուն գերել էր իր ոսկեգույն մազերով, որոնք փայլում էին սեւ թափանցիկ զգեստի վրա: Ինչպես ասում են` դասական ոճը վատ բան խորհուրդ չի տալիս:
Թխահեր աղջիկներն ավելի էլեգանտ են դառնում, երբ հագնում են սեւ զգեստ: Այս աղջիկների վառ անհատականությունը հատկապես ընգծվում է, երբ զգեստը ժանեկազարդ է:
Հարսանեկան սեւ զգեստը ակտուալ է հատկապես աշնանը: Ոսկեգույն տերւներն ու զգեստը ներդաշնակ են:
Եւ վերջապես հարսնացուն եւ հայրիկը միասին հիանալի տեսք ունեն. չէ՞ որ երկուսն էլ սեւ զգեստով են:
Հարսանյաց սև ծաղկեփունջ՝ յուրահատկության խորհրդանիշ: Սա ոչ թե պարզապես շարքային ծաղիկ է, այլ հմայիչ հարսնացուի յուրահատկության արտացոլում:
Նշենք նաեւ, որ սեւը մարտահրավեր է սնահավատությանը:
Ազատ մտածելակերպ ունեցող հարսնացուները, որոնք չեն փախչում սև կատու տեսնելիս, հավանաբար կգնահատեն այս մռայլ, բայց էլեգանտ գույնի հարսանյաց նոր թրենդը, որն ինքնատպ է եւ առեղծվածային