Marie Claire կայքը ներկայացնում է, թե ինչպես են տարբեր երկրներում անվանում «@» սիմվոլը եւ թե ինչ է այն նշանակում: Ըստ կայքի` այն առաջին անգամ օգտագործվել է 1971-ին` 29-ամյա համակարգչային ինժեներ Ռեյ Թոմլիսոնի կողմից: Սակայն դեռեւս 1500-ականներին սիմվոլն օգտագործվել է մաթեմատիկայում՝ որեւէ բան հաշվելու նպատակով:
Կայքն անդրադարձել է նաեւ հայկական տարբերակին ու գրել, որ այն հայերենում անվանվում է «շնիկ» եւ նշանակում է շուն :
Կայքը ներկայացնում է նաեւ այլ երկրներում տվյալ նշանի կիրառման տարբերակերը:
Թայվան- ‘Xiao laoshu’` փոքրիկ մկնիկ
Չինաստան- ‘quan ei’ ՝ շրջանաձեւ A
Գերմանիա- ‘klammeraffe’ ՝ կապիկ
Հունգարիա- ‘kukac’ ՝ ճիճու
Իտալիա- ‘chiocciola’՝ խխունջ
Ղազախստան- ‘айқұлақ’- լուսնի ականջ
Հունաստան- ‘papaki’՝ փոքրիկ բադ
Դանիա - ‘snabela’՝ փղի կնճիթ
Բոսնիա- ‘ludo A’՝ խենթ նամակ A
Սլովակիա- ‘zavinac’՝ թթու ձկան ռուլետ
Թուրքիա- ‘guzel A’՝ գեղեցիկ A