Christie's աճուրդի տունը վաճառքի է հանել հայտնի ամերիկացի դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորի առաջին ամուսնության հարսանեկան զգեստը: Այս մասին հայտնում է անգլիական Daily mail պարբերականը:

Աճուրդը տեղի է ունենալու հունիսի 26-ին Լոնդոնում: Սպասվում է, որ հարսանեկան հագուստի գինը կկազմի առնվազն 75 հազար դոլար:

Հարսանեկան հագուստի ստեղծաման համար, որով 18 ամյա Թեյլորը 1950 թվականին ամուսնացել է Կոնրադ Հիլթոն կրտսերի հետ, ծախսվել է շուրջ երեք ամիս: Նրա ստեղծման վրա աշխատել է շուրջ 15 մարդ կոստյումների դիզայներ Հելեն Ռոուսի գլխավորությամբ:

Մոտ 14 մետր երկարություն ունեցող հարսանեկան զգեստը զարդարված է ադամանդներով:

Էլիզաբեթ Թեյլորի ամուսնությունը, որը այն ժամանակ արդեն համարվում է կայացած հոլիվուդյան աստղ, 1950 թվականի ամենանշանակլաից իրադարձություն է համարվել: Հարսանիքի միջոցառմանը մասնակցում էր շուրջ 700 մարդ, այդ թվում նաև առաջին կարգի աստղեր:

Սակայն Թեյլորի և դերասանուհու ութ ամուսիններից առաջինի Հիլթոնի հետ ընտանեկան երջանկությունը տևել է ընդամենը ութ ամիս: