Տաջիկիստանի իշխանությունները արգելափակել են YouTube-ը: Բանը նրանում է, որ անցած շաբաթ ցանցում հայտնվել էր Տաջիկստանի նախագահի որդու հարսանիքի տեսանյութը: Պրովայդերները ստացել են նման ինտերնետ ռեսուրսի մուտքն արգելափակելու հրամանով, ինչին էլ ստիպված են եղել ենթարկվել:

Կապի ծառայությունը, որն էլ հենց տալիս է այդպիսի կարգադրություններ, դեռևս չի մեկնաբանել իր որոշումը: «Մեր հարցերին, որպեսզի բացահայտեն Youtube մուտքը ինչու է արգելափակված, ծառայության ղեկավարները չեն պատասխանում»,- նշել է Տաջիկիստանի ինտերնետ պրովայդերների կազմակերպության ղեկավար Ասոմիդին Ատոևը: Բացի դա ծառայությունը նաև արգելափակել է Toptj.com. կայքը, որտեղ սովորաբար տեղադրվում են նորություններ Տաջիկստանի մասին, այդ թվում նաև ընդդիմադիր ճակատից:

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմանովի որդու Ռուստամ Էմոմալիի հարսանեկան կադրերով տեսանյութը հայտնվել է Youtube-ում մոտ մեկ շաբաթ առաջ: Հաղորդումը վարում էր ընդդիմադիր տաջիկ հաղորդավար Դոդոջոն Ատովուլոևը, որը այժմ ապրում է երկրի սահմաններից դուրս: Ընդդիմադիր քննադատել է հարսանիքի ավելորդ ճոխությունը:

Վերջին տարիներին երկրում շարունակաբար արգելափակվում են ինտերնետ ռեսուրսները: Այսպես արգելափակված համացանցային աղբյուրների շարքում հայտնվել են և Facebook-ը, և ռուսական լրատվական գործակալությունները: Այս մասին հաղորդում է ռուսական Интерфакс գործակալությունը: