Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադը մտել է Գինեսի ռեկորդների կարմիր գրքի մեջ որպես աշխարհում ամենասպիտակ մարմարե քաղաք: Թուրքմենստանի մայրաքաղաքում 22 քառ կմի վրա կառուցվել է սպիտակ մարմարով երեսպատված 500 նոր շենք: Այս մասին հայտնել է գրքի գլխավոր խմբագիր Կրեյգ Գլենդելը, որը հատուկ կերպով ժամանել է Աշխաբադ համապատասխան վկայականը հանձնելու համար: Այս մասին գրում է Риа Новости գործակալությունը: 
Գլենդեյլը այդ փաստաթուղթը հանձնել է քաղաքապետ Ռեջեբգելդի Նուրմամեդովին քաղաքի զարգացման հարցերին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ: 
Ինչպես նշել է լրագրողներին Գինեսի ռեկորդների գրքի գլխավոր խմբագիրը կազմել է սպիտակ մարմարից կառուցված աշխաբադյան կառույցների ցանկը, որտեղ յուրաքանչյուր շինությունը արձանագրված է, համարագրված և նրանցից յուրաքանչյուր մասին կան հստակ տվյալներ: 
Աշխաբադը հինգերորդ անգամ է հայտնվում Գինեսի ռեկորդների գրքում : Նախկինում գինեսի գրքի մեջ էին ընդգրկվել Թուրքմենստանի տեսարժան վայրերը որպես աշխարհի ամենաբարձր դրոշակաձող(133 մետր), ամենամեծ շատրվանային համալիրը(27 սինխրոն շատրվաններ), ամենամեծ փակ տեսակի սատանայի անիվը և ութանկյուն աստղ Օգուղխանը հեռուստաաշտարակի վրա որպես աստղի ամենաբարձր ճարտարապետական պատկեր: