«Դոմինո» սիթքոմի նոր եթերաշրջանում Սոնա Շահգելդյանն այլևս չի նկարահանվի, իսկ BlogNews.am-ի հետ զրույցում պատմել է մանրամասները. «Բացի ինձանից՝ էլի կան դերասաններ, ովքեր այլևս չեն լինի սիթքոմում՝ Գայանե Ավետիսյանը, Արսեն Գրիգորյանը: Սցենարային փոփոխություն է եղել և մեր հատվածն ավարտվել է: Ես խնդիր չեմ տեսնում դրա մեջ, այնպես չէ, որ վիճաբանության արդյունքում եմ դուրս եկել»:
Սոնան նշում է, որ ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ ունի, բայց դրանք դեռ քննարկման փուլում են, և չի կարող բարձրաձայնել:
Իսկ մեր այն հարցին՝ արդյոք ճի՞շտ է, որ Սոնան և իր ամուսինը նոր բնակարան են ձեռք բերել, երգչուհին նշեց. «Ես և ամուսինս վաղուց արդեն տեղափոխվել ենք և առանձին ենք ապրում: Պետք է առանձնանայինք, և արդեն մոտ չորս ամիս է՝ առանձին ենք ապրում: Ամուսնուս հետ միասին ենք ձեռք բերել մեր բնակարանը, դա մեր համատեղ աշխատանքի արդյունքն է: Մեզ ոչ ոք տուն չի նվիրել ոմանց նման, չենք էլ ցանկանում և ինքներս մեր աշխատանքով գնել ենք: Կարևոր չէ՝ կինն է գնում բնակարանը, թե ամուսինը, կարևորը, որ ապրենք տանը երջանիկ»: