Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 1-ին, ժամը 22:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի թիվ 12 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Nissan Murano» մակնիշի 34 RS 317 (վարորդ՝ 18-ամյա Ա. Հ.) և «Mercedes E320» մակնիշի 34 SQ 053 (վարորդ՝ 41-ամյա Գ. Մ.) համարանիշերի ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենաների վարորդները և «Nissan Murano» ավտոմեքենայի ուղևոր՝ 18-ամյա Ա. Ե.-ն տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածներին, որոնք հոսպիտալացվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախման հետեւանքով Nissan-ը մի քանի պտույտ գլորվելով՝ հարվածել է հաստաբուն ծառին, ինչի հետեւանքով 3 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: