2013 թվականի հունիսի 6-10-ը Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվելու են աշխարհի արագ և կայծակնային խաղի առաջնությունները, տեղեկացնում է «Արմսպորտը»:


Ներկայացուցչական մրցաշարին Հայաստանից մասնակցելու են օլիմպիական չեմպիոններ՝ գրոսմայստերներ՝ Սերգեյ Մովսեսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, ինչպես նաև՝ միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը։