Նախընտրական այս գործընթացներում, որտեղ իրենց դերակատարմամբ առանձնանում են քաղաքական լիդերները և մինչ այդ հասարակությունը ցուցաբերում է լայն հետաքրքրություն՝ փորձելով պատկերացում կազմել թե ինչպիսի լիդերներ են նրանք և փորձում ստանալ իրենց հետաքրքրող շատ հարցերի պատասխաններ, քաղ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Մարգարյանն այսօր «Նոյան Տապան» գրախանութում հասարակության դատին ներկայացվեց «Քաղաքական լիդերություն» մենագրությունը:
Շնորհանդեսին ներկա էին հեղինակի հարազատներն, ուսանողներն ու կոլեգաները։ Տիկին Մարգարյանի պատվավոր հյուրերից մեկն էլ թիվ 4 ընտրատարածքում առաջադրված՝ 2 համարի ներքո հանդես եկող, ԱԺ պատգամավորի անկուսակցական թեկնածու Հարություն Կարապողոսյանն է։ Պարոն Կարապողոսյանը տարիներ առաջ հեղինակի լավագույն ուսանողներից մեկն է եղել։ Ուսանող- դասախոս հարաբերությունները վաղուց փոխակերպվել է ընկերության։
Գրքում հեղինակը համակողմանի ուսումնասիրել է քաղաքական լիդերության ձևավորման, կայացման և արդիականացման բազմաշերտ գործընթացները: Մենագրությունը նախատեսված է քաղաքական լիդերների, պետական կառավարման տարբեր ոլորտների պաշտոնյաների, քաղաքագետ վերլուծաբանների, փորձագետների, դասախոսների, ՀՀ բուհերի ուսանողների, ինչպես նաև ՀՀ-ում ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող երիտասարդության համար: