Բաքվում լրագրող է ինքնասպան եղել: Trend-ի փոխանցմամբ՝ 28-ամյա Մովլուդ Աբդուլաեւը ցած է նետվել շենքի 17-րդ հարկի բնակարանի պատուհանից:
Ըստ տեղեկությունների՝ երիտասարդ գրող եւ լրագրող Մովլուդ Աբդուլաեւը, որը հայտնի է Մովլուդ Մովլուդ անունով, վերջերս ամուսնացել է լրագրող Սեւինջ Ֆեդաիի հետ: Սակայն հաճախակի կոնֆլիկտների պատճառով ամուսինները բաժանվել են եւ արդեն որոշ ժամանակ առանձին էին ապրում:
Դատախազությունում քրեական գործ է հարուցվել: