Հանրապետության տարածքում մարտի 19-ի գիշերը հատկապես լեռնային եւ նախալեռնային գոտիներում սպասվում է ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում բուք, ճանապարհներին` մերկասառույց, իսկ հովտային գոտիներում տեղումներ՝ անձրեւի տեսքով:
19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում մինչեւ 15-20մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 19-20-ին կբարձրանա 4-6 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում մարտի 19-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ:
Մարտի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +1+3, ցերեկը՝ +10+12 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` 0-5, ցերեկը` 0+4,
Կոտայքում՝ գիշերը` 0-5, ցերեկը` 0+4,
Գեղարքունիքում՝ գիշերը` 0-5, ցերեկը` 0+4,
Լոռիում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +6+9,
Տավուշում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +9+12,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` 0-5, ցերեկը` 0+4,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +8+11,
Արարատում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +10+12,
Արմավիրում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +10+12,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` 0-5, ցերեկը` 0+4,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +10+12,
Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +4+6, ցերեկը` +11+14,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +6+9,
Արցախում՝ գիշերը` +2+5, ցերեկը՝ +7+10: