Ուշադրություն
Մարտի 20-ին՝ երեկոյան ժամերին, 21-ի գիշերը հանրապետության լեռնային և նախալեռնային գոտիներում, այդ թվում նաև՝ Երևանի բարձրադիր գոտում սպասվում է ձյուն:
Հանրապետության տարածքում`
Մարտի 21-ի գիշերը, 22-ի ցերեկը, 23-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով: Առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Մարտի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 21-22-ը՝ հատկապես ցերեկը, կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում՝
Մարտի 21-ի գիշերը, 22-ի ցերեկը, 23-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով: 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: