Թուրքական ընդդիմադիր հանրապետական ժողովրդավարական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել է Սիրիայի նկատմամբ իշխող կուսակցության քաղաղականությունը: Նա նաև վիրավորական արտահայտություններ է կատարել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ` մասնավորապես նշելով, որ վերջինս «ահաբեկիչների ղեկավար» է: Նշում է SalamNews-ը:

«Դու այնպիսի մի մարդ ես, որ վարժեցնում և այդ շրջան(Սիրիա) ես ուղարկում ահաբեկչական կազմակերպություններ: Ռեջեփ Թայիփ Էրդողան դու ահաբեկիչների ղեկավար ես սիրիացիների համար: Ես քաջ գիտակցում եմ, որ դու այժմ կասես «Ես քեզ դատի կտամ»: Դու տղամարդ չես, եթե չկատարես դա: Թող գան քո դատավորները և դատախազները: Ես չեմ շեղվի իմ ընտրած ճանապարհից»,- հայտարարել է ընդդիմադիր գործիչը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան պատրաստվում է կառուցել պատ Սիրիայի հետ սահմանին, որպեսզի կանխարգելի անօրինական ներթափանցումները երկրի տարածք: Ինչպես պատմել է մաքսային հարցերով Թուրքիայի նախարար պատի երկարությունը կազմելու է 2,5 կմ: Այն համալրված է լինելու անվտանգության տեսախցիկներով և փշե մետաղալարով: Պատը կառուցվելու է Խաթայ նահանգում Չիլվեգեզ սահմանային անցակետի մոտ: