Այսօր լրանում է ԱՄՆ նախկին պետքարտուղար և նոբելյան մրցանակակիր Հենրի Քիսինջերի 90 ամյակը: Որպես նրա գործունեության երախտիք Գերմանիայի կրթության նախարարը առաջարկել է ֆինանսավորել Բոննի համալսարանի միջազգայաին հարաբերությունների ֆակուլտետը, որը կրում է ամերիկացի դիվանագետի անունը:

ԱՄՆ դիվանագիտության հսկան ծնվել է 1923 թվականի մայիսի 27-ին հրեայի ընտանիքում Բավարիայի Ֆյուրտ քաղաքում: 1938 թվականին Քիսինջերի ընտանիքը ստիպված է եղել լքել Գերմանիայի տարածքը նացիստների հետապնդումների պատճառով և տեղափոխվել Միացյալ Նահանգներ:

Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ Ամերիկայի քաղաքացիություն ստացած Քիսինջերը ծառայել է Ամերիկայի հետախուզության և հակահետախուզության բանակում իր հայրենի Գերմանիայում և պարգևատրվել է ռազմական մեդալներով: Այս տարի Քիսինջերի ծննդյան օրը համընկել է ԱՄՆ-ի ազգային տոն հիշատակի օրվա հետ,որը նշվում է մայիսի վերջին երկուշաբթի օրը: Այդ օրը Ամերիկան նշում է իր զինված ուժերի վետերաններին, որոնց թվին դասվում է Քիսինջերը: Այս մասին նշում է Итар Тасс գործակալությունը:

1954 թվականին նա ստացել Հարվարդի համալսարանի  դոկտորական աստիճան: Գերմանացի էմիգրանտի քաղաքական կարիերան սկսել է 1968 թվականը, երբ հանրապետական նախագահ Ռիչարդ Նիկսոնը նրան դարձրեց ազգային անվտանգության իր խորհրդական: 1973-1977 թվականների ընթացքում նա ղեկավարել է Ամերիկայի արտաքին հարաբերությունների գերատեսչությունը` Պետդեպարտամենտը:

1973 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի Վիետնամի պատերազմի ավարտի համար գործադրված ջանքերի համար:

Ներկայումս նա գլխավորում է Kissinger Associates խորհրդատվական ընկերությունը: