«100-200 տարի է ինչ նման կարկուտ չեր եղել»,-այսօր Մայիսի 12-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարության դեպքի մասին ասաց «Բնական աղետներից տուժած գյուղացիների օգնության» հիմադրամի նախագահ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Պետրոսյանը:
Վերջինիս խոսքով, այդ աննախադեպ կարկտահարությունից տուժել են 12 հազար ընտանիք, որոնց վնասները փոխհատուցելու համար բացվել է աղետներից տուժած գյուղացիների օգնության հիմադրամ:
«Մեր պետությունը հնարավուրություն չունի, որպեսզի մենք կարողանանք փոխհատուցել պետական բյուջեից այդ 12 հարազ գյուղացիների կրած վնասները»,-ասաց Պետրոսյանն ավելացնելով, որ հենց այդ նպատակով նրանք խնդրում են վերոհիշյալ հիմնադրամին փոխանցել ֆինանսական միջոցներ` աշխատավոր գյուղացու կարիքները հոգալու համար:
Վերջինիս խոսքով` աղետի չափերն անասելի են, և այգիների ցանքատարածքների վերականգման համար հարկավոր է ժամանակ: Օրինակ խաղողի այգու վերականգնման համար պետք է մոտ երեք տարի, ինչի համար էլ, Ալեքսանդր Պետրոսյանի խոսքով, վարկերը մարելու ժամանակահատվածը կերկարաձգվի:
Իսկ մինչև օգոստոսի 1-ը գյուղացիներին կտրամադրվի հիմադրամի հավաքած գումարները: Այժ հիմնադրամին ֆինանսական աջակցություն են խոստացել ցուցաբերել ԱԺ 130 պատգամավորները, ոստիկանությունը, կենտրոնական բանկի նախագահը ` բոլոր բանկերի հետ միասին:
«Մեկ տարի այդ գյուղացիները պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում, որպեսզի հաջորդ տարի նրանք կարողնանամ ինչ-որ կերպ իրենց օգուտը վերցնեն»-ասաց ԱԺ պատգամավորը:
Պատգամավորը նաև դիմեց կուսակցական կառույցներին, նշելով.
«Շատ լավ առիթ է, կարող եք այս առիթը բաց չթողնել ձեր նվիրվածությունը ցուցաբերել ժողովրդին»: