Փողկապը արձակելով, բարձր տրամադրությամբ Կարեն Կարապետյանը ժամանեց Շենգավիթ համայնքի երաժշտական դպրոցներից մեկը, որտեղ պետք է տեղի ունենար ՀՀԿ-ի նախընտրական քարոզչական հանդիպումը բնակիչների հետ։
Նրան դիմավորելու համար դպրոցի բակում էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։ Վարչապետին դիմավորեցին ՀՀԿ-ի դրոշներով, եռագույնով։
18։30-ին սկսված հանդիպումը երկար չտեւեց: Սկզբում ելույթ ունեցով Արմեն Ամիրյանը, հետոո՝ առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանը, վերջում խոսեց Տարոն Մարգարյանը՝ խոսքը փոխանցելով Կարեն Կարապետյանին։ Նա առաջարկեց՝ միանգամից անցնել հարցուպատասխանի տարբերակին, քանի որ դա, ըստ նրա՝ ավելի արդյունավետ է։
Հնչեցին տարբեր հարցեր՝ առողջապահական ու կրթական խնդիրներից միչեւ կենցաղային ու մշակութային։ Գրեթե յուրաքանչյուր հարցից հետո Կարեն Կարապետյանը քաղաքացուն ասում էր՝ դիմիր իմ օգնականին, իրեն փոխանցիր նամակները։
Բարձր տրամադրություն ունեցող վարչապետը ելույթի վերջում կոչ արեց բոլորին՝ քվեարկել ՀՀԿ-ի օգտին, իսկ երբ դահլիճից դուրս էր գալիս, լրագրողները նրան փորձեցին հարցեր ուղղել՝ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալության վերաբերյալ: Վարչապետը կտրուկ պատասխանեց՝ իրավապահ մարմինները կհասկանան եւ կպատասխանեն:Նյութի աղբյուրը ` Hraparak.am