Լիբանանը հրթիռային հարձակման է ենթարկել Իսրայելը: Իսրեյալի հյուսիսային հատվածի բնակիչները լսել են պայթուններ Մեթուլ քաղաքի մերձակայքում: Հրթիռի ընկնելու հստակ վայրը դեռևս չի հայտնաբերվել:

Լիբանանը հրթիռը բաց է թողել երկրի հարավում գտնվող Մարջ ՈՒյուն քաղաքի կողմից: Այս մասին հաղորդում է AL Arabiya-ն: Մեթուլի ոչ մի բանկիչ չի վիրավորվել:

Այժմ Իսրայելի բանակը որոնում են հրթիռի անկման վայրը:

Թե ով է հատկապես իրականացրել հրթիռայաին հարձակումը նույնպես դեռևս պարզ չէ: Լիբանանի տարածքում գործում է Հեզբոլլահ խմբավորումը և մի շարք պաղեստինյան խմբավորումներ, որոնք էլ ամենայն հավանականությամբ իրականացրել են հրթիռի բացթողումը:

Ինչպես հաղորդում է Jerusalem Post պարբերականը Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգերը պատրաստ են անհրաժեշտության դեպքում խփել Լիբանանի հարավից բաց թողված հրթիռները:

Ավելի վաղ Բեյրութի արվարձաններից մեկը ենթարկվել էր հրթիռային հարձակման Այթաթ գյուղի կողմից:

Երկու հրթիռի անկման պատճառով առնվազն հինգ մարդ վիրավորվել է: