Ցանկացած պատերազմ մերկացնում է կողմերի ուժեղ ու թույլ կողմերը: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով հարցին, թե ինչն էր խանգարում իշխանություններին առաջնագիծն անճանաչելիորեն փոխել նախքան ապրիլյան պատերազմը, ոչ թե դրանից հետո:

«Բանակում տեղի է ունեցել լրջագույն փոփոխություններ: Բոլորը սովորում են սեփական սխալների վրա: Ցանկացած պատերազմ մերկացնում է կողմերի ուժեղ ու թույլ կողմերը: Պատերազմը համակարգչային խաղ չէ, այլ իրականություն: Հասկանում եմ, որ նախագահի խոսքը լուրջ ռեզոնանս ստացավ, նաեւ թիրախավորելու համար, բայց եկեք չփորձենք գնահատականներ հնչեցնել, որոնք կարող են վնասել մեզ որպես պետություն»,-ի պատասխան հայտարարեց Աշոտյանը:

 Արցախում ունեցած իր ելույթում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, հայտարարել էր. «Մենք մի տարվա ընթացքում այնքան ամրացրինք սահմանն ու զինեցինք զորքը, որ այսօր մեր առաջնագիծն ուղղակի անճանաչելի է դարձել։ Այսօր մեր տղաները հետեւում են հակառակորդի տեղաշարժին նրա տարածքի խորքում արդեն։ Այսօր պատերազմատենչ հարեւանի տարածքի բոլոր ուղղություններով, ընդհուպ մինչեւ ամենակարեւոր ենթակառուցվածքներ, գերժամանակակից հզոր հարվածային ուժ է ուղղված»: