1. Վատ սովորություններ
Հնարավոր է՝ դուք սարսափելի շռայլ եք: Հնարավոր է՝ դուք շատ փակ եք եւ չեք սիրում խոսել ու պատմել ձեր զգացմունքների մասին: Հնրավոր է՝ դուք սխալ եք սնվում, ընդհանրապես չեք գնում մարզասրահ ու չեք հետեւում ձեզ: Հարցն այն է, որ ,որպեսզի հարաբերությունները համապատասխան մարդու հետ ստացվեն, դուք ինքներդ պետք է լինեք նրան համապատասխան, քանի որ բոլորն ունեն իրենց զուգընկերոջ նկատմամբ որոշակի չափանիշներ, ցանկություններ, եւ դրանք կներկայացվեն նաեւ ձեզ:
2. Միշտ ճիշտ լինելու անհրաժեշտություն
Հարաբերություններն առանց վեճերի չեն լինում, անգամ եթե դրանք ամենաերջանիկ հարաբերություններն են: Հարցն այն է, թե ինչպես կարգավորել այդպիսի իրավիճակները: Եւ լուծումը փոխզիջումների մեջ է: Դուք չեք կարող ակնկալել, որ ամեն ինչ եւ միշտ լինելու է ձեր ասածի պես: Երբեմն պետք է լինելու գնալ զիջումների: Պատրաստ եղեք լսել այլ տեսակետ եւ անկեղծորեն քննարկել այն:
3. Դա քոնն է
Երբ մենք 20 տարեկան ենք, մենք անպարտ ենք: Մեզ ոչ ոք պետք չէ եւ մենք ամեն ինչ ինքներս կարող ենք անել: Բայց հասունանալու հետ մեկտեղ մենք սկսում ենք հասկանալ, որ ոչ ոք իդեալական չէ, եւ մենք դեռ շատ բան պետք է սովորենք: Եվ այդ շատը կարող է գալ ուրիշ մարդու հետ հարաբերությունների ժամանակ: Եթե խոսքը տղամարդկանց մասին է, ապա նրանց համար շատ դժվար է իրենց էգոն հաղթահարել, որպեսզի կնոջից ինչ-որ բան սովորեն: Բայց դա կարեւոր է անել: Առնվազն պետք է փորձել լսել նրան:
4. Սեփական անհասունությունը
Լուրջ հարաբերություններին պետք է լուրջ վերաբերվել, կարողանալ պատասխանատվություն վերցնել եւ ջանքեր ներդնել, որպեսզի ամեն ինչ ստացվի: Դա այնքան էլ հեշտ չէ, ինչպես դպրոցում՝ մեկ վարդ, կոնֆետներ եւ գարեջուր: Դրանք հասուն հարաբերություններ են, եւ պետք է փոխվել:
5. Անհեռատեսություն
Երիտասարդ տարիներին մենք ապագայի մասին հազվադեպ ենք մտածում: Կանայք սիրում են, երբ տղամարդիկ նպատակներ ու պլաններ ունեն եւ երբ դրանք իրականացնում են: Դրանք կոնկրետ գործողություններ են ենթադրում, ոչ թե «ինչպես կստացվի»: