«Ընդհանուր առմամբ եթե առողջ միավորում բջիջ ստեղծվի, որպես հայ մարդ, ՀՀ քաղաքացի ուրախ կլինեմ»,-անդրադառնալով ՀԱԿ-ի կուսակցություն դառնալու որոշմանն այսօր ԱԺ-ի ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:
ԱԺ պատգամավորն անդրադառնալով քաղաքագետների և վերլուծաբանների այն տեսակետներին, ինչպես նաև քարոզարշավի ժամանակ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կողմից քաղաքացիների հետ կապված միջադեպերին՝ նշեց. «Ես կարծում եմ քարոզարշավն իր բնական ուղու մեջ է: …որևէ վատ բան արտասովոր դրսևորում, չեմ կարծում, որ կա»:
Հովհաննես Սահակյանը ասաց, որ քարոզարշավի ընթացքում որևէ լուրջ ընտրախախտում չի եղել և դա է պատճառը, որ ուշադրության կենտրոնում են Սերժ Սարգսյանի արտահայտությունները: