Ստավրոպոլում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են մի «ВАЗ-21196», որը շրջանցիկ ճանապարհով դուրս էր գալիս Զերնոգրադ քաղաքից, հաղորդել է ՌԴ ՆԳՆ տարածաշրջանային պետական վարչության մամլո ծառայությունը:

Ղեկի մոտ նստած է եղել 28-ամյա մի հարբած տղամարդ: Նա իրեն իրավիճակին համարժեք չի պահել և փորձել է վիճաբանություն սկսել ոստիկանների հետ: ՃՈ տեսուչները խուզարկել են նրա մեքենան և այնտեղ հայտնաբերել են միայն աչքերի հատվածում բացվածքով սև դիմակ, գործած ձեռնոցներ, պնևմատիկ ատրճանակ, հիդրավլիկ մկրատ, մեխեր քաշելու գործիք և երկաթյա լինգ: Տղամարդուն ձերբակալել են:

Ավելի ուշ քրեական հետախուզության աշխատակիցները պարզել են, որ հարբած վարորդը մոտ երկու շաբաթ առաջ հանցագործություն է կատարել: Իր իսկ խոստովանությամբ նա Զերնոգրադի վճարման տերմինալներից մեկից գողացել է 6 հազար ռուբլի: Այս պահին բացահայտված փաստի վերաբերյալ ստուգումներ են իրականացվում:

ՌԴ ՆԳՆ տարածաշրջանային պետական վարչության մամլո ծառայություն