Բոլիվուդյան կրքերը շարունակվում են: Երեկ «Տնից հեռու» նախագծի հաղորդավար Վարդան Սարգսյանը հանդիպել է «Մերժվածը» հեռուստասերիալում Վիրին մարմնավորող դերասան Նանդիշ Սանդուի հետ` այցելելով նրա նկարահանման հրապարակ: Հաղորդավարը փոքրիկ տեսանյութ էր ներկայացրել, որտեղ Նանդիշը բարեւում է հայ երկրպագուներին:
Իսկ, ահա, այսօր Նանդիշն է որոշել Facebook-ի պաշտոնական էջում որոշ կադրեր հրապարակել հայերի հետ իր հանդիպումից: Բոլիվուդի աստղը մի քանի լուսանկար է տեղադրել սոցիալական ցանցի իր էջում` հետեւյալ մակագրությամբ.
«Հրաշալի էր հանդիպել Հայաստանից ժամանած այս թիմին: Շուտով կտեսնվենք»:
Դերասանը նաեւ օգտագործել է «սեր» եւ «Հայաստան» հեշթեգերը:
Ավելի վաղ Վարդանը հանդիպել էր նաեւ նույն հեռուստասերիալում Վանշին եւ Տապասիայի տատիկին մարմնավորող դերասաններ Ռոհիտ Խուրանային եւ Պրատիմա Կազմիին: