Լոնդոնի կայսերական քոլեջի գիտնականները պարզել են 160 հազար տարի առաջ Բրիտանիա կղզու առաջացման պատճառները։ Ըստ նրանց եզրահանգման՝ դա տեղի է ունեցել սառցակալված լճի աղետալի հեղեղման հետեւանքով, հաղորդում է Nature Communications պարբերականը։
Մոտ 450 հազար տարի առաջ Հյուսիսային ծովը՝ Բրիտանական կղզիներից մինչեւ Սկանդինավյան կղզիներ, ծածկված է եղել սառույցով։ Այդ ժամանակ օվկիանոսի մակարդակն ավելի ցածր է եղել, քան հիմա, եւ Լա-Մանշի նեղուցը գոյություն չուներ։ Գիտնականները ենթադրում են, որ Անգլիական ջրանցքն առաջացել է, երբ Բրիտանիան Եվրոպայի հետ միացնող ցամաքը ողովել է սառցե լճի ջրերով, սակայն աղետն ապացուցող հստակ տվյաներ չկան։
Գիտնականները ենթադրում են, որ Ուիլդ-Արտու լեռնաշղթան սառցե լճից ջուրը պահող ջրամբարի դեր է կատարել, որը տեղակայված էր Հյուսիսային ծովի տարածքում։ Լճի՝ ջրով գերլցվելը 100 մետր բարձրությամբ ջրվեժների պատճառ է դարձել։ Աստիճանաձեւ ռելյեֆով իջնող ջրի հոսքերը աստիճանաբար ձեւավորել են Լա Մանշի արտաքին տեսքը։