Shamshyan.com-ի տեղեկություններով  ապրիլի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ժամը 20։10-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 41-ամյա Արթուր Ադամյանը ոստիկանության Կումայրիի բաժին հայտնել է, որ նույն օրը, ժամը 19։00-ի սահմաններում, կանչով մեկնել են Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի թիվ 119/242 տնակ, որտեղ կանչ տված քաղաքացին պատանդ է պահել իրեն և Գյումրի քաղաքի Արագածի փողոցի բնակիչ, 33-ամյա Գագիկ Խաչատրյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կումայրիի բաժնում պարզել են, որ այդ քաղաքացին նույն հասցեի բնակիչ՝ 49-ամյա Արտյոմ Սարգսյանն է, ով ոգելից խմիչք օգտագործած վիճակում մոտ 40 րոպե թույլ չի տվել իրեն օգնության եկած բժիշկ Ա. Ադամյանին և շտապօգնության կայանի վարորդ Գ. Խաչատրյանին դուրս գալ տնակից, անհասցե հայհոյանքներ ու սպառնալիքներ է հնչեցրել իր և պահանջել է, որպեսզի բժիշկն իրեն օղի տա։
Մանրամասները՝ Shamshyan.com-ում: