Էրդողանի առաջարկած նախագահական համակարգի դեմ քվեարկելու մասին հայտնելու համար Kanal D հեռուստաընկերության լրագրող Իրֆան Դեղիրմենջիի տան ուղղությամբ անհայտ անձը կան անձիք կրակահերթ են արձակել։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Kanal D-ի արդեն նախկին լրագրող Իրֆան Դեղիրմենջին ասել է, որ առավոտյան իր տունը զինված հարձակման է ենթարկվել։ «Ոստիկանությունն արդեն ուսումնասիրել է տեղի ունեցածն ու արձանագրություն կազմել։ Մի անհանգստացեք, ինձ ոչինչ չի պատահել»,-գրել է լրագրողը։