Մայիսի 18-ին տեղի ունեցավ Տաշիր 2013 մրցանակաբաշխությունը, որին մասնակցում էին նաև մի շարք անվանի երգիչներ, այդ թվում նաև Էնրիկե Իգլեսիասը: Մրցանակաբաշխության ժամանակ աչքի ընկավ նաև Նիկոլայ Բասկովը:
Ռուսական էստրադայի «ոսկե ձայնը» դուրս գալով բեմ սկսեց հավաքել ծաղիկներ և ծափահարություններ: Մրցանակաբաշխությունը վարող Գարիկ Մարտիրոսյանը որոշեց հեգնել` նշելով, որ մենք չունենք հատուկ մրցանակ, որ քեզ հանձնենք,ինչին ի պատասխան Բասկովը նշեց.«Ինձ համար ամենամեծ նվերը ձեր սերն ու համակրանքն է: Ինձ համար մեծ երջանկություն է երգել ձեր հարսանիքների և ծննդյան արարողությունների ժամանակ»:
Նա նաև ավելացրեց, որ հայերը միշտ շատ են վճարում, իսկ իրեն կանչում են, քանի որ միշտ գեղեցիկ տեսք ունի, երգում է գեղեցիկ և կոստյումներն են նոր,ինչը չէր ասի մնացածի մասին: Այդ պահին նա հեգնանքով նայեց Գարիկ Մարտիրոսյանին և ակնարկեց,որ արդեն երրորդ մրցանակաբաշխությունն է, որ հանդես է գալիս միևնույն կոստյումով:
Բասկովի և Մարտիրոսյանի վեճը կարող էր շարունակվել, եթե այդ պահին դուրս չգար Սոֆիա Ռոտարուն և չշեղեր հանրության ուշադրությունը: Այս մասին գրում է Собеседник.ru-ն: