Պլաստիկ վիրաբուժության ոլորտում նոր թրենդ է երեւան եկել, որի հանաձայն՝ մասնագետներին ավելի մեծ թվով աղջիկներ են դիմում իրենց շրթունքները կարելու անսովոր խնդրանքով:
Նոր ուղղությունը հանրահայտ է դառնում Ճապոնիայում եւ ասիական երկրներում, որտեղ պլաստիկ վիրաբուժության պահանջարկը շատ մեծ է: Վիրաբույժներին այցելող կանայք խնդրում են իրենց «կարելու» միջամտություն կատարել, որը թույլ է տալիս վերին շրթունքի վրա կրքոտ կորագիծ ստեղծել եւ առանձնապես նկատելի դարձնել «Կուպիդոնի աղեղը»:
Ըստ որում շրթունքները կարելը բավական ցավոտ եւ «արյունոտ» վիրահատություն է, քանի որ բժիշկը ստիպված է կտրվածք կատարել շրթունքի վերին հատվածի եւ լորձաթաղանթի սահմանին: Դրանից հետո մի փոքր հյուսվածք է հեռացվում, եւ կտրվածքը կարվում է:
Միեւնույն ժամանակ ամբողջ գործընթացը մոտ կես ժամ է տեւում եւ հոսպիտալացում չի պահանջում: Շրթունքների կարերը հանում են մեկ շաբաթ հետո: Վերջնարդյունքում՝ նման շրթունքները բացում են ատամնաշարը՝ համարվում է, որ դա երիտասարդացնում է եւ կնոջ դեմքը հուզիչ դարձնում: