1. Դու քեզ անհանգիստ, անօգնական ես զգում, հարաբերությունները քեզ վիրավորում են:

Լավ հարաբերությունները միայն լավ զգացողություններ են առաջացանում: Դու կարող ես համոզել քեզ, որ ամեն ինչ տանելով, դուք կդառնանք ավելի ուժեղ ու լավ զույգ: Բայց հարցրու ինքդ քեզ՝ արդյոք իսկապես ցանկանում ես ձեր ողջ կյանքն անցկացնել մի մարդու հետ, ով քեզ ստիպում է նման հակասական զգացմունքների միջով անցնել:


2. Դու կասկածում ես:

Հենց որ դու սկսում ես կասկածել ձեր հարաբերություններին, դու կանգնում ես սայթաքուն ճանապարհի վրա: Դու սկսում ես ինքդ քեզ հարցնել՝ արդյոք նա ցանկանում է ինձ հետ լինել, արդյոք մեզ մոտ ամեն ինչ լավ է: Դու խոսակցություններ ես սկսում ու ենթատեքստ ես փնտրում: Բայց եթե դու արդեն սկսում ես ինքդ քեզ հարցնել՝ արդյոք ամեն ինչ լավ է, ուրեմն՝ արդեն լավ չէ:

3. Դու չես դադարում նրան քո նախկինի հետ համեմատել:

Պարտադիր չէ, որ նախորդն ավելի լավը լինի: Մտքերը, թե որքանով է նորը լավը նախորդից, վնասակար են, քանի որ դա ընդամենը անցյալի հարաբերությունների հիփերկոմպենսացիան է, որոնք առանց այդ էլ անհաջող էին:


4. Երբ քո ընկերները միայն նրա մասին են լսում:

Դու մշտապես նրա մասին ես պատմում, քո բոլոր առաջարկությունները հանգեցնում են նրան: Ու թեեւ դա հարաբերությունների սկզբում կարող է նորմալ դիտվել, հետագայում արդեն դա խղճուկ ու անհեռանկարային է թվում:

5. Դու մշատպես ջանում ես զիլ երեւալ, փոխանակ իսկապես զիլ լինելու:

Եթե դու նկատում ես, որ քեզ զսպում ես ինչ-որ բանում, որովհետեւ ցանկանում ես ավելի լավը թվալ ու դուր գալ՝ ազատիր ինքդ քեզ դրանից: Առողջ հարաբերություններն այն են, որ դու կարող ես լինել այնպիսին, ինչպիսին կաս, եւ սիրված լինես հենց դրա համար: