ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղերի լավագույն ֆուտբոլիստի կոչման 2 հավակնորդներին:

Թեկնածուների թվում են Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ու Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը:

Քվեարկությունը կավարտվի մայիսի 5-ին՝ Երեւանի ժամանակով 14:00-ին:

Հիշեցնենք, որ Ռոնալդուի հեթ-տրիկ շնորհիվ «Ռեալը» 3:0 հաշվով հաղթել էր Մադրիդի «Աթլետիկոյին», իսկ Իգուաինի 2 գոլերը «Յուվենտուսին» հաղթանակ էին բերել «Մոնակոյի» դեմ արտագնա խաղում՝ 2:0: