Հանրապետության տարածքում մայիսի 7-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, իսկ մայիսի 8-10-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում մայիսի 7-ին հատկապես գիշերը եւ կեսօրից հետո, սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ, 8-10-ը՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են ամպրոպային բնույթի կարճատեւ անձրեւներ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +12+14, ցերեկը՝ +23+25 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +12+17,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +12+17,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +9+11, ցերեկը` +18+20,
Գեղարքունիքում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +12+17,
Լոռիում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +17+20,
Տավուշում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +19+24,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +12+17,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +10+12, ցերեկը` +20+22,
Արարատում՝ գիշերը` +11+14, ցերեկը` +23+25,
Արմավիրում՝ գիշերը` +11+14, ցերեկը` +23+25,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +12+17,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +11+14, ցերեկը` +23+25,
Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +12+15, ցերեկը` +22+27,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +6+9, ցերեկը` +15+18,
Արցախում՝ գիշերը` +8+11, ցերեկը՝ +19+22: