Ռուսաստանի ժողովրդական դերասան ծագումով հայ գրող երգիծաբան և հաղորդավար Եվգենի Պետրոսյանը ենթարկվել է սրտի վիրահատության: Այս մասին հաղորդել է Սրտամկանային վիրաբուժության գիտական կենտրոնի ղեկավար Լեո Բոկերիան:
67 տարեկան դերասանը ենթարկվել է բաց կտրվածքով վիրահատության: Այս մասին գրում է Lifenews-ը: 
Ինչպես նշում են բժիշկները երգիծաբանի առողջական վիճակը լավանում է: Վիրահատական միջամտությունից հետո Պետրոսյանին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, որտեղ նա անցնելու է հետվիրահատական վերականդանացում: 
«Երեք ժամ առաջ նա վերադարձել է վիրահատությունից: Այժմ նա քիչ-քիչ հետ է գալիս թմրացումից, նրա վիճակը լավանում է»,- նշել է Բոկերիան: