«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ «Ժամանակ»-ի հետ զրույցում հերքել է տեղեկությունները, թե Սերժ Սարգսյանն իրեն առաջարկել է ղեկավարել Ազգային անվտանգության խորհուրդը: Միեւնույն ժամանակ, սակայն Հովիկ Աբրահամյանը նշել է, որ իր եւ Սերժ Սարգսյանի հարաբերությունները լավ են:
«Մեր հարաբերությունները ոնց եղել, այնպես էլ մնացել են, մենք հո թշնամիներ չենք»,- ասել է Հովիկ Աբրահամյանը՝ առվակների ու գետակների պատմությունը համարելով «զուտ հարաբերական գնահատական»: Հովիկ Աբրահամյանը եւս մեկ անգամ նշել է, որ ինքը քաղաքականությունից չի հեռացել, այլ շարունակելու է զբաղվել հայանպաստ գործունեությամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում