Իտալացի մասնագետ Ստեֆանո Պիոլին հեռացվել է «Ինտերի» գլխավոր մարզիչի պաշտոնից: Իտալական ակումբի ղեկավարությունը նման որոշում է կայացրել անհաջող ելույթների պատճառով, հայտնում է «Ինտերի» կայքը:
Իտալիայի առաջնության 35-րդ տուրից հետո միլանյան ակումբը 7-րդ տեղում է: Նախորդ տուրում «Ինտերը» նվազագույն հաշվով պարտվել էր «Ջենոային»՝ չհաղթելով 7-րդ տուրում անընդմեջ:
Ստեֆանո Պիոլիի հետ թիմից հեռացել են նաեւ նրա օգնականները: «Ինտերի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար է նշանակվել Ստեֆանո Վեկին:
51-ամյա մասնագետն «Ինտերը» գլխավորել էր 2016-ի նոյեմբերին՝ փոխարինելով հոլանդացի Ֆրանկ Դե Բուրին: