Մայիսի 31-ին Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ՝ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը կայցելի Կոտայքի ՍՕՍ մանկական գյուղ: Նա  կհանդիպի  տեղի երեխաների և երիտասարդների հետ:

Կստորագրվի փոխըմբռնման հուշագիր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի և «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի Ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանի միջև:

Կմասնակցեն նաև Երիտասարդական խորհրդի անդամները: Նրանք  կներկայացնեն խնամքից դուրս գալու հետ կապված իրենց իրավունքներին առնչվող հիմնական հարցերը և կծանոթանան, թե ինչ դեր ունի Պաշտպանը խնամքի իրականացման և հետագա աջակցության ոլորտում:

Նախատեսվում է  այցելություն 1 ՍՕՍ ընտանիք: