Պայթյուն է տեղի ունեցել Հռոմի կենտրոնական շրջաններից մեկում, ինչը մասին հայտնել է ANSA գործակալությունը: Պատահարի վայրում աշխատում են հրշեջ հաշվարկները եւ ոստիկանությունը: Պայթյունի հետեւանքով տուժածներ չկա։
Առաջին տվյալների համաձայն, պայթել է ինքնաշեն պայթուցիկ սարք, որը դրված է եղել երկու ավտոմեքենաների միջեւ: Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Ավենտինո կենտրոնական շրջանի փոստատան մոտ: Հարակից ամբողջ տարածքը շրջապատվածէ, պատահարի մանրամասները պարզվում են:
Ոստիկանությունը չի բացառում, որ կարող էր պայթել ինչպես ինքնաշեն ռումբ, այնպես էլ պրոֆեսիոնալ կերպով պատրաստված պայթուցիկ սարքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: