Ստամբուլում Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական արդյունաբերության նախարարությունների միջև ստորագրվել է պաշտպանական նշանակության տեխնիկայի համատեղ արտադրության վերաբերյալ արձանագրություն: Այս մասին նշվում է Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարության մայիսի 12-ի հրապարակման մեջ:
Արձանագրությունը ստորագրել են նաև Ադրբեջանական Optika-Mexanika, Cihaz արտադրական միավորումները և Թուրքական ASELSAN և TUSAŞ կազմակերպությունները:
Ստամբուլում մայիսի 9-ից 12-ը անց է կացվել IDEF-2017 ռազմական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսը: