Վերջերս ամուսնացած դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանն առաջին անգամ գրառում է կատարել ամուսնությունից հետո։
Իր ֆեյսբուքյան էջում 41-ամյա դերասանուհին գրել է.
«Արդեն մեկ ամիս է, ինչ իսկապես երջանիկ եմ եւ պետք է նշեմ, որ երջանիկ եմ ոչ միայն իմ նորաստեղծ ընտանիքով, այլ նաեւ բարին կամեցող ծանոթ-անծանոթներով։ Շնորհակալ եմ անչափ ձեր ջերմության, ուշադրության եւ բարության համար։ Աստված ձեզ եւ ձեր ընտանիքներին պահապան։
Հ.Գ. Բոլոր մյուսներին մաղթում եմ անսահման սեր եւ երջանկություն, ուշադրություն մտերիմների կողմից, դա բարիացնում է )))»։
Նշենք, որ ամուսնությունից հետո Գայանեն տեղափոխվել է ԱՄՆ: Այնտեղի լողափերից մեկում էլ զույգ վայելել է մեղրամիսը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հաղորդավորւհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանը լքել է ցանկալի հարսնացուների շարքը։ 41-ամյա գեղեցկուհին ամուսնացել է ամերիկահայ պրոդյուսեր Ջիանի Օնչոյի հետ եւ մեկնել ԱՄՆ։
Այնտեղ ռեստորաններից մեկում, ի պատիվ նորապսակների, խնջույք է կազմակերպվել, որին Գայանեն ներկայացել է սեւ, էլեգանտ զգեստով։