Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հետաքրքրված է «Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգի ծառայություններով, հայտնում է «Kicker»-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը դիտարկվում է որպես փոխարինող պաշտպան Պեպեին, որը մոտ է «Արքայական ակումբից» հեռանալուն:
Բոատենգի համար իսպանական գրանդը պատրաստ է 40 մլն եվրո առաջարկել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բոատենգը գոհ չէ «Բավարիայում» իր կարգավիճակից և մտադիր է քննարկել իր հեռանկարները թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ:
Ընթացիկ մրցաշրջանում Բոատենգը, որի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ռոման», Բունդեսլիգայի ընդամենը 12 հանդիպման է մասնակցել, սակայն վնասվածքներ է ունեցել:
Ֆուտբոլիստը մեկ գոլային փոխանցման հեղինակ է դարձել: