12-ամյա տղան որոշել է կատակել դերասան Էշթոն Քեթչերի հետ և նրա տուն ոստիկանություն է ուղարկել: Գրում է reuters-ը:

Լոս Անջելեսի բնակիչը, որի անունը իր տարիքի պատճառով չի հրապարակվում, ոստիկանություն է զանգել և հայտնել, որ դերասանի տուն զինված մարդիկ են  ներխուժել և հրաձգություն սկսել, ինչպես նաև տեղեկացրել է, որ մի րոպեից այդ տունը կպայթի:

12-ամյա տղան արդեն վաղուց է, ինչ զբաղվում է սվաթինգով: «Սվաթինգ» բառը գալիս է S.W.A.T. (Special Weapons Assault Team) հապավումից: Այդպես են կոչվում ոստիկանների` արագ արձագանքման զինված ստորաբաժանումները:

Այս տղային բռնել են միայն երրորդ անգամից: Մի անգամ նա ոստիկաններին մոտակա բանկ է ուղարկել ` ասելով, որ հանցագործները այնտեղ ռումբ են տեղադրել և համակարգչային համակարգն են քանդել:

Իշխանությունների խոսքերով` նման կատակները վտանգավոր են այդ տներում ապրող մարդկանց համար, քանի որ նրանց և կրակել պատրաստվող ոստիկաններրի միջև անհամաձայնությւոններ կարող են առաջանալ: Բարեբախտաբար, դերասանն այդ ժամանակ տանը չի եղել: