AFP-ն հայտնում է, որ Հնդկաստանում կինը կտրել է բռնաբարողի առնանդամը։ Միջադեպը տեղի է ունեցել Քերալա նահանգում: 23-ամյա աղջիկը պնդում է, որ 54-ամյա տղամարդը փորձել է իրեն բռնաբարել իր սեփական տանը:
Տղամարդու դեմ քրգործ է հարուցվել բռնաբարության եւ անչափահասի նկատմամբ սեքսուալ ոտնձգության մեղադրանքներով: Առնանդամը կտրելուց հետո բռնաբարողին հիվանդանոց են տեղափոխել: Նշվում է, որ նրա վիճակը ծանր է: