«Արտեմիսիա» բնաբուժական կենտրոնում կոմպլեքս բուսաբուժությանը զուգընթաց, առաջնահերթ կարևորություն է տրվում օրգանիզմի ամբողջական մաքրմանը: Մինչև պրոցեդուրային անցնելը, մասնագետները կատարում են լաբորատոր հետազոտություն, աղիների լվացում, որից հետո էլ սկսվում է պրոցեդուրան: Պրոֆեսիոնալ սպասարկման ու սրտացավ վերաբերմունքի գրավականներից մեկը տարիների փորձն է:
Հետաքրքրությունը բուսաբուժության նկատմամբ, կենտրոնի հիմնադիր Բելլա Աբրահամյանը ցուցաբերել է դեռ փոքրուց. «Ներքուստ միշտ էլ զգացել եմ ձգտումը դեպի բուսաբուժություն: Հասկանում էի դեղաբույսերից: Հետո սկսեցի զբաղվել ինքնակրթությամբ, ավելին՝ հիանալի տիրապետում էի բույսի քիմիական կազմին և գրագետ ձևով կազմում էի հավաքները», - ասաց «Արտեմիսիա» բուսաբուժության կենտրոնի հիմնադիր, բազմաթիվ բուսանյութերի հեղինակ, ՀՀ լավագույն բուսաբույժի պատվոգրի դափնեկիր Բելլա Աբրահամյանը:
Տիկին Աբրահամյանը նաև նշեց, որ հաճախորդներ ունեցել է հենց այն պահից, երբ առաջին անգամ զգացել է, որ դա է իր առաքելությունը: Կարելի է ասել, որ իր մասնագիտական ուղին սկսվել է շատ ավելի վաղ, քան կարելի է պատկերացնել: Հավաքները նույնպես կազմել է ինքնուրույն: Ջանասիրաբար օգնել է բոլոր նրանց, ովքեր գանգատ ունեին. «Աստիճանաբար հաճախորդների ընդլայնումով հարկ առաջացավ կլինիկա ստեղծել», - ասաց մասնագետը:
Ի դեպ, կենտրոնը համագործակցում է բնաբուժության ասպարեզի լավագույնների հետ:
Հարկ է նշել, որ կենտրոնը մատուցում է բուսաբուժական համալիր ծառայություններ, որոնց թվում են նաև ծովային աղով և բուսական թուրմերով բուժական վաննաները, որոնք հակասթրեսային ազդեցություն ունեն, և պահպանվում են բոլոր հիգիենիկ կանոնները: Ի դեպ, կենտրոնը տրամադրում է անհատական օգտագործման պարագաներ, ինչպես նաև բուսական յուղերով միկրոհոգնա, որը օգնում է փորկապության, հաստ աղիքի ճաքերի, խոցային կոլիտների դեպքում:
Աղեստամոքսային հիվանդությունների բուժման ու կանխարգելման առաքելությունը վստահված է փորձառու գաստրոէնտորոլոգ Կարինե Կիրակոսյանին, ով ավարտել է Մ. Հերացու անվան բժշկական ինստիտուտը, երկար տարիներ աշխատել է դասական բժշկության համակարգում.
«Գաստրոէնտորոլոգիան այն եզակի ճյուղերից է, որն անմիջական կապ ունի բուսաբուժության հետ: Թեպետ սկզբնական շրջանում որոշ կասկածներ ունեի բնական դեղաբույսերի հետ կապված, սակայն շատ արագ համոզվեցի դրանց արդյունավետության ու անվտանգության վրա»,- նշում է Կարինե Խաչիկովնան:
«Արտեմիսիա» բնաբուժության կենտրոնն ունի լրջագույն փորձ, գրանցել է մեծ հաջողություններ տարբեր հիվանդությունների բուժման և կանխարգելման գործում, այդ թվում՝ գինեկոլոգիական: Եվ այսպես, բազմաթիվ դեղաբույսեր կիրառվում են կանացի խնդիրներին լուծում տալու նպատակով: Կենտրոնի հիմնադրի խոսքով, այդ խնդիրները բազմազան են՝ կիստաներից սկսած՝ դաշտանային ցիկլի խանգարումով վերջացրած.
«Դեղաբույսերը առավելագույնս բուժում, կարճ ժամանակում հունի վրա են դնում գինեկոլոգիական պրոցեսները», - նշեց Բելլա Աբրահամյանը: